ԱՄՆ վարչակազմը կոշտ պատժամիջոցներ է մշակում Թուրքիայի դեմ
ԱՄՆ վարչակազմն աշխատում է կոշտ պատժամիջոցների վրա, որոնք դրվելու են Թուրքիայի վրա այն բանից հետո, երբ կհաստատվի, որ Անկարան ստացել է ռուսական Ս-400-ների առաջին խմբաքանակը, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով մի քանի պաշտոնական անձանց։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ս-400-ների բաղադրիչների առաջին խմբաքանակի մատակարարման մասին։
Միացյալ Նահանգները մտադիր է հանել Թուրքիան F-35 կործանիչների ստեղծման ծրագրից եւ միջոցներ ձեռնարկել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկային դիմակայելու մասին» օրենքին համապատասխան (CAATSA), ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ թուրքական պաշտպանական սեկտորի եւ տնտեսության համար։
Թուրքիան հայտարարել է, որ Վաշինգտոնը բլեֆ է անում, եւ սկսել է Ս-400-ների մատակարարումը։ «Թուրքիայի խնդիրն այն է, որ Թրամփի վարչակազմը բլեֆ չի անում»,- գրում է պարբերականը։
Հավատարիմ մնալով ռուսական համակարգերի ձեռքբերման պլաններին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղակի մարտահրավեր է նետել ԱՄՆ Կոնգրեսին եւ կառավարությանը, ինչը վնաս է հասցնում ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության հեղինակությանը ողջ աշխարհում։
«Սա պատճառներից մեկն է, թե ինչու Թրամփի վարչակազմը չի պատրաստվում այլ կողմ նայել։ Մի քանի պաշտոնյաներ ասել են, որ վարչակազմը պատրաստում է խիստ պատժամիջոցներ, որոնք պետք է ընդունվեն այն բանից հետո, երբ հաստատվի, որ Թուրքիան ընդունել է Ս-400-ները»։
«Էրդողանը, ըստ երեւույթին, որոշել է, որ նրան ավելի շատ հուզում են նրա հարաբերությունները Ռուսաստանի, այլ ոչ թե Միացյալ Նահանգների հետ»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ ամեն բան կփոխվի, երբ թուրք ժողովուրդը սկսի զգալ տնտեսական ցավը ԱՄՆ պատժամիջոցներից։ «Գուցե դա օգնի նրանց հասկանալ, որ իրենց հարկավոր են առաջնորդներ, որոնք տեսնում են Թուրքիայի ապագա անվտանգությունը եւ բարգավաճումն Արեւմուտքի, այլ ոչ թե Մոսկվայի հետ հարաբերություններում»,- կարծում է հեղինակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց