ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիային Ս-400 համակարգերը մատակարարելու մասին լուրով
ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիային ռուսական Ս-400 համալիրները մատակարարելու հարցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Միության մամուլի ծառայությանը:
«Միությունը խորապես մտահոգված է այդ իրավիճակով: Գլխավոր քարտուղարը [Յենս Ստոլթենբերգ] ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիրն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել զենքի կիրառվող տեսակների մասին, սակայն ռուսական համակարգերն անհամատեղելի կլինեն ՆԱՏՕ-ի ինտեգրված համակարգի հետ, իսկ դա խնդիր է»,-հաղորդում են մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր Անկարային, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, Ս-400-ն ընդունելով, կարող է հանգեցնել նրան, որ Վաշինգտոնը հրաժարվի մատակարարել այդ երկրին նոր սերնդի F-35 ինքնաթիռները, քանի որ դա կարող է հնարավորություն տալ ռուսական համակարգին բացահայտել այդ ինքնաթիռները հայտնաբերելու ձեւերը, որոնք, ըստ ԱՄՆ-ի, գրեթե նկատելի չեն ռադարների համար:
Ուրբաթ ավելի վաղ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ս-400-ը մատակարարելու մասին լուրը: Ինչպես նշել էին նախարարությունում, պայմանագրի շրջանակներում բաղադրիչների առաջին խումբն առաքվել էր Անկարայի Մյուրթեդ ավիաբազա: Ռուսական կողմը եւս հաստատել էր այդ փաստը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ռուսաստանից ավիաբազա են տեղափոխվել նաեւ Ս-400-ի բաղադրիչներով երկրորդ ու երրորդ ինքնաթիռները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց