Մեքսիկացի քաղաքապետը հաշմանդամ է ձևացել՝ հանրային ծառայողների աշխատանքն անձամբ ստուգելու համար
Մեքսիկացի քաղաքապետը ներկայացել է որպես անվասայլակին գամված հաշմանդամ, որն օգնության կարիք ունի, որպեսզի անձամբ ստուգի հանրային ծառայողների վերաբերմունքը:
Ինչպես գրում է Oddity central-ը, մի շարք բողոքներ ստանալով տարբեր հաշմանդամություն ունեցող բնակիչներից՝ կապված իրենց ստացած օգնության հետ՝ Չիուաուա նահանգի Կուաուտեմոկ քաղաքի քաղաքապետ Կառլոս Տենան չգիտեր ում հավատալ՝ բողոքողներին, թե իր գործընկերներին:
Այդպիսով, նա ծրագիր է մշակել սոցիալական աշխատակիցներին ստուգելու համար: Նա երկու ամիս հաշմանդամ է ձևացել և այցելել ինչպես իր գրասենյակի, այնպես էլ սոցծառայության աշխատակիցներին:
Հաշմանդամի սայլակին նստած, արևային ակնոցով և ծածկոցով փաթաթված՝ նա այցելել է համապատասխան հաստատություն՝ օգնություն խնդրելով: Նա անվճար ուտելիք է պահանջել, որը կազմում է հաշմանդամ քաղաքացիներին տրվող օգնության մի մասը, սակայն նրա խնդրանքն անտեսվել է:
Նա փորձել է նույն տեսքով այցելել իր գրասենյակ և հանդիպում պահանջել քաղխորհրդի քարտուղարի հետ, նրան ստիպել են ժամերով սպասել միջանցքում: Համոզվելով, որ բողոքները հավաստի են, նա վեր է կացել սայլակից և բացահայտել ինքնությունը՝ ապշահար թողնելով քաղաքապետարանի աշխատակիցներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց