Իրանում «լրտեսության» համար մեղադրվող ուկրաինացի ճանապարհորդն ազատ է արձակվել և ուղարկվել Ադրբեջան
Ուկրաինացի ճանապարհորդ, բլոգեր Արտեմի Սուրինն ազատ է արձակվել Իրանի բանտից, որտեղ հայտնվել էր օրեր առաջ՝ լրտեսության կասկածանքով: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Բլոգերը նշել է, որ իրեն օգնել են Իրանում գտնվող ուկրաինացի դիվանագետները, և իրեն հաջողվել է ապացուցել, որ որևէ օրենք չի խախտել: Ազատ արձակվելուց հետո դիվանագետները նրան Իրանից Ադրբեջան են ուղարկել, այնտեղից՝ Ուկրաինա:
Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների բաժինը հաստատել է Սուրինի խոսքերը և շնորհակալություն հայտնել իրանական կողմին համագործակցության համար:
Սուրինը ձերբակալվել էր Արդաքան քաղաքում՝ շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ: Ճանապարհորդի ձերբակալության պատճառը վերջինիս մոտ հայտնաբերված անօդաչու թռչող սարքն էր եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց