Բելառուսը որոշել է պարտք վերցնել ռուսներից
Բելառուսը պատրաստվում է սկսել պետական պարտատոմսերի տեղաբաշխումը Մոսկվայի բորսայում, գրում է lenta.ru-ն՝ երկրի ֆինանսների նախարար Անդրեյ Բելկովեցին հղումով:
«Մենք ունենք 30 մլրդ ռուսական ռուբլու ծրագիր, ներառյալ՝ վեց տրանշ: Մենք դա կիրականացնենք աստիճանաբար, կսկսենք մեկ փոքր տրանշից և կհետևենք պահանջարկին»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ առաջին տրանշը կկազմի 5 միլիարդ ռուբլի, այնուհետև կազմակերպիչները կհասկանան «ներդրողների ախորժակը»: Մինսկն ակնկալում է տարեկան 10 տոկոսից ցածր տոկոսադրույք, արժեթղթերի մարման ժամկետը կկազմի երեք տարի, հավելել Է նախարարը:
Բելառուսական պետական պարտքի նախորդ տեղաբաշխումը ռուսական շուկայում կայացել է 2010 թվականին։ Այդ ժամանակ Մինսկին հաջողվել է 2 տարով 7 մլրդ ռուբլի ներգրավել՝ տարեկան 8,7 տոկոս տոկոսադրույքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց