«Հետևանքները ծանր են լինելու». ԱՄՆ-ի զգուշացումը Թուրքիային
Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե ռուսական համակարգերը հանձնվեն թուրքական կողմին։
Հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով. «ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումը Թուրքիային մատակարարվելիք S-400-ների հարցում։ Եթե ռուս-թուրքական պայմանագիրն ավարտին հասցվի, ապա Անկարայի համար բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն»։
Ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ CAATSA օրենքի (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին) շրջանակներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական համակարգերը թուրքական կողմին կհանձնվեն մինչև հուլիսի առաջին կեսը։
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց