Թրամփն Իրանին նոր պատժամիջոցներով է սպառնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «գաղտնի հարստացնում է ուրանը»։
«Իրանը վաղուց գաղտնի հարստացնում է ուրանը, ինչը Ջոն Քերիի եւ Օբամայի վարչակազմի կողմից 150 մլրդ դոլարով կնքված սարսափելի գործարքի խախտում է։ Հիշեք, որ այդ գործարքը պետք է վերանա մի քանի տարուց։ Պատժամիջոցները շուտով կավելացվեն, էապես»,- Twitter-ում գրել է Թրամփը։
Նշենք, որ Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ հուլիսի 7-ից կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը միջուկային համաձայնագրով նախատեսվածից բարձր։ Թեհրանի հավաստմամբ, դա համաձայնագրի խախտում չէ, քանի որ նախատեսված է պայմանագրի որոշակի դրույթներով։ Իրանը դիմել է այս քայլին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումից հետո, որը դուրս է եկել համաձայնագրից այս տարվա մայիսից։ Բացի այդ, Իրանը հայտարարում է, որ համաձայնագրի մյուս կողմերը, մասնավորապես՝ Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն կատարում համաձայնագրի իրենց պարտավորությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց