Միշել Օբաման պատմել է Սպիտակ տանը մեծանալու տարիներին երեխաների կրած դժվարությունների մասին
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ իր դուստրերը՝ Մալիան և Սաշան, Սպիտակ տանը մեծանալու տարիներին ստիպված են եղել անդադար ձևացնել, թե մշտապես իրենց ուղեկցող Գաղտնի ծառայության գործակալներն իրենց կողքին չեն: Այդ մասին Միշել Օբաման պատմել է CBS-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Պատկերացրեք՝ Մալիան և Սաշան որոշում են ձեր տանը գիշերել: Գործակալները ձեզնից կպահանջեն սոցիալական ապահովության համարը, ծննդյան ամսաթվերը: Ձեր տունը կհսկեն մի խումբ տղամարդիկ: Եթե տանը զենքեր կամ թմրանյութեր ունեք, միանգամից հայտնեք նրանց, քանի որ այսպես թե այնպես նրանք դա կգտնեն»,- հայտնել է նախկին առաջին տիկինը:
«Այդքանից հետո զարմացած եմ, որ երեխաներս ընկերներ ունեն»,- կատակել է նա:
55-ամյա Օբաման նաև հայտնել է, որ ինքը և ամուսինը՝ Բարաք Օբաման, երեխաների դաստիարակության հարցում մշտապես ապավինել են «հասարակ մարդկանց» օգնությանը՝ երեխաներին առաքինի մարդ մեծացնելու համար:
ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբաման նախագահել է 2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց