Նախկին նախագահը սպառնացել է հրազեն գործադրել՝ եթե իրեն փորձեն ձերբակալել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմասբեկ Աթամբաեւը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայանալ ՆԳ նախարարություն՝ հարցաքննելու, իսկ եթե փորձեն ուժով բերման ենթարկել կամ ձերբակալել, սպառնացել է հրազեն գործադրել։ Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման հայտարարել է անձամբ նախկին նախագահ Աթամբաեւը, մեկնաբանելով այն, որ որպես վկա կանչվել է հարցաքննության՝ քննվող քրեական գործի շրջանակներում։ «Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա ու չեմ մասնակցի այդ կրկեսին»,- ասել է նա, հավելելով, որ ցանկացած հարցով կարող են դիմել իր փաստաբան Սերգեյ Սլեսարեւին։ Նշենք, որ Ղրղզստանի պառլամենտը քվեարկել է Աթամբաեւին անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Նա կասկածվում է մի շարք կոռուպցիոն եւ այլ հանցադրվագներում, կապված հողամասերի վերապրոֆիլավորման, բանտարկյալներին անօրինաբար ազատ արձակելու եւ այլ աղմկոտ դեպքերի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց