Ռուսաստանում դաժան ծեծի է ենթարկվել Հայրենական Մեծ պատերազմի 91-ամյա վետերանը, որը ստացած վնասվածքներից մահացել է
ՌԴ Նովգորոդի շրջանում ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել՝ 91-ամյա կնոջը՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերանին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով: Կինը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է, հաղորդում է Life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 2-ին: Օկուլովկա քաղաքի բնակիչը ոստիկանություն է դիմել և հայտնել, որը տարեց մորն այցելության ժամանակ նրան գտել է անգիտակից վիճակում՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը պարզել է հանցագործության մեջ կասկածվող անձանց ինքնությունը և ձերբակալել է տեղի 42-ամյա բնակչին և Օմսկի շրջանից նրա 29-ամյա ծանոթին, որը նախկինում դատապարտվել է սպանության համար: Պարզվել է, որ հուլիսի 1-ի երեկոյան տղամարդիկ ջուր խնդրելու պատրվակով մտել են Հայրենական մեծ պատերազմի վետերանի տուն, նրան դաժանաբար ծեծել և հափշտակել 100 հազար ռուբլի, որից հետո դիմել են փախուստի:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց