Սաակաշվիլին մեկնաբանել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողի պահվածքը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինան չպետք է կրկնի վրաց լրագրողների «մեթոդները»: Այդ մասին նա ասել է ZIK հեռուստաալիքի եթերում, հաղորդում է РИА Новости-ն:
«Երկար տարիներ նրանք («Ռուսթավի 2» հեռուստաընկերության տերերը) անընդմեջ իմ հասցեին տարբեր վիրավորանքներ են հնչեցրել, դա նրանց մեթոդն է: Կարծում եմ՝ մենք չպետք է հետևենք այդ մեթոդին»,- ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ վրացի լրագրողն անտեղի է հիստերիայի մեջ ընկել:
Նա նաև հերքել է իր հնարավոր կապը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ՝ նշելով, որ այն երբեք իրեն չի պատկանել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորելու դեպքը կապված է Միխեիլ Սահակաշվիլու հետ, որը կարող է «Ռուսթավի 2» հեռուստաալիքն օգտագործել իր քաղաքականության և նախընտրական քարոզչության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց