ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը ցնցված է ԱՄՆ-ում փախստականների եւ ներգաղթյալների պահման կենտրոնների պայմաններից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը ցնցված է ԱՄՆ-ում փախստականների եւ ներգաղթյալների պահման կենտրոնների պայմաններից, հաղորդում է AFP-ը:
«Լինելով մանկաբույժ, ինչպես նաեւ մայր եւ պետության նախկին ղեկավար, խորապես ցնցված եմ ԱՄՆ-ում փախստականների եւ ներգաղթյալների պահման կենտրոնների պայմաններից՝ բժշկական ծառայություններից, սանտիարական վիճակից»,- ասված է Բաչելետի հայտարարության մեջ:
Ավելի վաղ New York Times եւ El Paso Times թերթերը հոդված էին հրապարակել, որում նկարագրվում էր Տեխաս նահանգում փախստականների եւ ներգաղթյալների պահման կենտրոնը, որտեղ երեխաները կեղտոտ հագուստով են եւ պահվում են սանիտարական վատ պայմաններում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ պատմությունը «սուտ» է անվանել եւ հայտարարել, որ լրագրողներին կհրավիրի այցելել այդ կենտրոններ:
Բաչելետի խոսքով՝ «նույնիսկ կարճ ժամանակով այդ երեխաներին լավ պայմաններում պահելը կազդի նրանց առողջության եւ զարգացման վրա»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց