ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ռուսթավի 2»-ով Ռուսաստանի ղեկավարությանն ուղղած վիրավորանքները
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի հաղորդավարի վարքագծին, որն իրեն թույլ էր տվել վիրավորել ռուսական ղեկավարությանը:
Իրավիճակը մեկնաբանելու «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքին ի պատասխան՝ Զախարովան շեշտել է, որ սա «Վրաստանի դժբախտությունն է»: Նա ասվածին ոչինչ չի հավելել:
Երկուշաբթի լույս գիշերը «Ռուսթավի 2»-ի շենքի մոտ են հավաքվել Թբիլիսիի հարյուրավոր բնակիչներ: Նրանք հեռուստաընկերության շենքի վրա ձվեր են նետել, պահանջել են հեռացնել հեռուստալրագրողին եւ գլխավոր տնօրենին: Հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել է հեռարձակման դադարեցման մասին մինչեւ «հեռուստաընկերության եւ լրագրողների անվտանգության լիակատար ապահովումը»: Երկուշաբթի առավոտյան «Ռուսթավի 2»-ը հեռարձակումը վերսկսել է. եթեր են հեռարձակվել առավոտյան հաղորդումները:
Կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ում իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքով: Վրաստանում համացանցի ահռելի թվով օգտատերեր դատապարտել են Գաբունիային եւ մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ուղիղ եթերում հայհոյանքն անընդունելի է համարում, չնայած եւ համաձայն է հեռուստահաղորդավարի դիրքորոշմանը: Գաբունիայի ելույթը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, երկրի ԱԳՆ-ն լրագրողի ելույթը գնահատել է որպես երկրների հարաբերություններում լարվածությոն մտցնելու փորձ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց