Տաջիկստանում 14 դատապարտյալ հացից մահացու թունավորվել է
Տաջիկստանում գաղութ տեղափոխելիս 14 դատապարտյալ թունավորվել է նրանց բաժանած հացից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի Արդարդատության նախարարության քրեական պատիժների կատարման վարչությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ դատապարտված 120 տղամարդու եւ 8 կնոջ 3 մեքենաներով Հուջանդ եւ Իստարավշան քաղաքներից տեղափոխում էին Դուշանբե եւ Նուրեկ՝ այնտեղ հետագա պատիժը կրելու: Սահմանված նորմերի համաձայն՝ ճանապարհին ըստ անհրաժեշտության 6 անգամ կայանել են:
«Դուշանբեի մոտ Մայխուրա տեղանքում երեկոյան դատապարտյալներից մեկը 3 բոքոն է բաժանել 16 դատապարտյալների: Հացը գործածելուց կես ժամ հետո ավտոմեքենայի թափքի մեջ գտնվող 16 դատապարտյալների մոտ սրտխառնոց, գլխապտույտ եւ փսխում է սկսվել: Եվս կես ժամ հետո, երբ ավտոմեքենան մտել է ուղղիչ հաստատություն, հացը գործածած 16-ն էլ գիտակցությունը կորցրել են»,- ասել են վարչությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ բժիշկներին հաջողվել է փրկել միայն 2 դատապարտյալի կյանքը:
Թունավորման փաստով, որը հանգեցրել է 14 դատապարտյալի մահվանը, գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է հատուկ քննչական խումբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննությունը երկրի գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնի վերահոսկողության ներքո է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց