Բեռլուսկոնին պատմել է Հռոմում Պուտինի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Հռոմի օդանավակայանում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գիշերային հանդիպումն ապացուցում է իրենց բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաև Իտալիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով նախկին վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը:
«Մեր զրույցը առիթ էր հաստատելու մեր միջև առկա հարգանքն ու ջերմ բարեկամական կապերը, Իտալիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների հիմնարար կարևորությունը»,- գրել է Բեռլուսկոնին:
Ռուս առաջնորդի հետ հանդիպման մասին գրառումն ուղեկցվում է 45 վայրկյանանոց տեսագրությամբ։
««Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը կշարունակի ջանքերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդար և անարդյունավետ մեխանիզմի հաղթահարման ուղղությամբ՝ պարտավորություն, որն ավելի լայն աջակցություն է գտնում մեր երկրում և Եվրոպայում»,- հավելել Է Բեռլուսկոնին:
Նշենք, որ Պուտինը հինգշաբթի այցելել է Հռոմ, որտեղ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել Իտալիայի կառավարության ղեկավար Ջուզեպպե Կոնտեի հետ:
Պաշտոնական ծրագրի ավարտից հետո Պուտինը Հռոմի օդանավակայանում կարճատև բարեկամական հանդիպում է ունեցել իր ընկեր Բեռլուսկոնիի հետ:
Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Պուտինը Բեռլուսկոնիի մասին խոսելիս ասել է, որ «նա համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչ է, իսկական առաջնորդ, որը միջազգային ասպարեզում պաշտպանել է իր երկրի շահերը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց