Անկարան 42 գերմանական տանկ է տեղափոխել Կիպրոսի օկուպացված հատված. լրատվամիջոց
Գաղտնի գործողության ընթացքում Անկարան գերմանական 42 Leopard-2A4 տանկ է տեղափոխել Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատված՝ Կիտրա, հայտնում է հունական To BHMA պորտալը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ տանկերը ռազմամթերքի հետ միասին տեղափոխվել են թուրքական Էդիրնե քաղաքից տրանսպորտային նավով: Տանկերը պատկանում են Էվրոսում Թուրքիայի Առաջին բանակին, որտեղ են պահվում թուրքական բանակի բոլոր տանկերը (գերմանական Leopard 2A4 եւ իսրայելական M-60T Sabra), ինչպես նաեւ արդիականացված Leopard-1T տանկերը՝ 105-մմ արկերով:
Այս փոխադրումը խախտում է ԱՄՆ, Գերմանիայի արգելքները: Ե՛վ ԱՄՆ Կոնգրեսը, ե՛ւ գերմանիայի կառավարությունն արգելել են իրենց ստեղծած սպառազինության փոխանցումը Կիպրոս:
Անկարան անտեսում է այս որոշումները եւ առավել հաճախ է օգտագործում սպառազինության ամերիկյան համակարգերը (տանկեր, հրթիռներ, թնդանոթներ եւ անձնական ռազմական տեխնիկա):
Օկուպացիոն ուժերի կողմից Leopard-2A4-ի փոխադրումը, ակնհայտորեն, աննկատ չի մնացել Կիպրոսի կառավարության համար, քանի որ խոսքը եվրոպական արտադրության սպառազինության մասին է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց