«Ռուսական C-400 համալիրների մատակարարումը Թուրքիա կարող է սկսվել հաջորդ շաբաթ». թուրք պաշտոնյա
Թուրքիա ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կարող է սկսվել հաջորդ շաբաթ, գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի հաղորդագրությանը:
«C-400-ի մատակարարման վերաբերյալ արդեն մեր նախագահը ամսաթիվ է հնչեցրել: Հուլիսի առաջին շաբաթն անցավ, երկրորդն է սկսվում: Հաջորդ շաբաթ կտեսնեք C-400-ի մատակարարումը»,-հայտնել է Իսմայիլ Դեմիրը:
Անկարայում ավելի վաղ ընդգծել էին, որ չեն հրաժարվի C-400-ի ձեռքբերումից։ Մինչդեռ ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային նախազգուշացնել C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է այս ամիս:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց