Իրանում ասել են՝ որ նախապայմանների դեպքում ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսվեն
Իրանը կարող է Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթաց սկսել, եթե չեղարկվեն Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները և եթե երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիից համապատասխան թույլտվություն ստացվի:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին ասել է երկրի հետախուզության հարցերով նախարար Մահմուդ Ալավին:
«ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունը կարելի է դիտարկել միայն այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի պատժամիջոցները և մեր գերագույն առաջնորդը նման բանակցություններ սկսելու թույլտվություն տա»,-ասել է Ալավին:
Նախարարը հավելել է, որ ամերիկացիներին վախեցնում է Իրանի ռազմական ուժը, և հենց այդ պատճառով էլ նրանք չեղարկել են երկրի դեմ հարձակման որոշումը:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի խոսնակը հավելել է, որ, դուրս գալով Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև 2015թ. կնքված միջուկային համաձայնագրից, Թրամփը վնասեց հարցի դիվանագիտական լուծման տարբերակին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար Կոնգրեսից թույլտվություն ստանալու կարիք չունի՝ չնայած, որ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները պնդում են, որ առանց կոնգրեսական համաձայնության գործելը հակասահմանադրական է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց