Չինացիներին արգելել են մերկ իրանով զբոսնել
Չինաստանի Շանդուն նահանգի (Արեւելյան Չինաստան) վարչական կենտրոն Ցզինանիի իշխանությունները հանդես են եկել նախազգուշացմամբ, որ չնայած շոգ եղանակին, քաղաքացիները փողոցներում պետք է հետեւեն քաղաքավարության կանոններին: China Daily-ն հայտնում է, որ քաղաքապետարանի հասարակության շրջանում էթիկական նորմերի պահպանման մարմինը հատուկ շրջաբերական է տարածել, որով կարգավորվում է քաղաքացիների արտաքին տեսքը հանրային վայրերում՝ այգիներում, պուրակներում, տարբեր տեսարժան վայերում, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտում:
Քաղաքացիներին, մասնավորապես, արգելվում է մարդկանց մեջ հայտնվել մերկիրան կամ ոտաբոբիկ: Նրանց նաեւ հանձնարարվել է քաղաքի սահմաններում չլողալ, չկատարել լվացումներ եւ հագուստը չլվանալ շատրվանների, լճերի եւ արհեստական լճակների մեջ:
Քաղաքային վարչակազմի ենթակայության տակ գործող տեղական լրատվամիջոցներին առաջարկվել է առանձին խորագրեր, էջեր կամ սյուժեներ ստեղծել՝ խախտողների մասին պատմելու համար: Այսուհետեւ պարբերաբար քաղաքային լրագրերի էջերին եւ հեռուստաեթերում կհայտնվեն կիսամերկ քաղաքացիների լուսանկարներ եւ տեսասյուժեներ: Չարամիտ խախտողներին նաեւ կտուգանեն:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց