Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հնարավոր հրաժարումը Թուրքիային F-35-ների մատակարարումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հնարավոր հրաժարումը Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NTV-ին։
«Եթե հաճախորդ ունեք, որը կարգապահ փող է վճարում, ինչպե՞ս կարող եք չտալ նրան այն, ինչ նա ուզում է։ Դա կոչվում է թալան։ Մենք ներկա պահին վճարել ենք 1,4 մլրդ դոլար։ Մեր զինվորականներն ու օդաչուները ուսուցում են անցել։ Չորս ինքնաթիռ են մեզ տվել, մնացածը թողել են»,- ընդգծել է նա։
Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ եթե ձեռք բերի այդ սպառազինությունները, ԱՄՆ-ը կարող է չտալ Թուրքիային F-35-ներ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց