«Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են ապաստարանների պայմաններից, նրանց պարզապես ասեք՝ չգան». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալները, որոնք դժգոհ են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ապաստարանների պայմաններից, կարող են պարզապես չգալ և մնալ իրենց երկրներում, գրում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ դեմոկրատ օրենսդիրները և իրավապաշտպանները, որոնք վերջին օրերին այցելել են հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր ապաստարաններ, հայտնել են ներգաղթյալների՝ մղձավանջային պայմաններում ապրելու մասին:
«Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են արագ կառուցված և վերասարքավորված ապաստարաններից, նրանց պարզապես հայտնեք՝ չգան: Այդպիսով՝ բոլոր խնդիրները կլուծվեն»,- թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահը:
«Մեր Սահմանային ծառայության աշխատակիցները ո՛չ հիվանդանոցի աշխատողներ են, ո՛չ բժիշկներ և ո՛չ էլ բուժքույրեր»,- ավելի վաղ գրել էր Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ սահմանապահները գերազանց աշխատանք են կատարում, և որ այդ անօրինական ներգաղթյալներից շատերն այժմ ավելի լավ պայմաններում են ապրում, քան այնտեղ, որտեղից եկել են:
Նշենք, որ ավելի վաղ, Ներքին անվտանգության ծառայության տեսուչները, միգրացիոն կենտրոններ այցելելով, բազմաթիվ խախտումներ են արձանագրել և որպես ապացույց կադրեր ֆիքսել:
Նրանք արձանագրել են, որ սենյակներում ու խցերում մարդկանց քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի շեմը: Ներգաղթյալները, այդ թվում՝ երեխաները, չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լոգանք չեն ընդունում և ստիպված են մարմինը մաքրել իրենց տրվող թաց անձեռոցիկներով: Նրանք զրկված են հագուստը փոխելու հնարավորությունից և շարունակում են կրել այն նույն հագուստը, որով շաբաթներ առաջ ժամանել են ԱՄՆ: Ներգաղթյալները ստիպված են քնել չոր հատակին: Միգրացիոն որոշ կենտրոններում երեխաներին տաք ապուր չեն տալիս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց