Ինչով է զբաղվելու Պուտինը 2024 թվականից հետո. Պուտինը խոսել է ապագա պլանների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում իրեն սպասվում է ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք, և կանխատեսումներ անել, թե ինչով է նա զբաղվելու 2024 թվականից հետո, դեռ շուտ է:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ առկա է Կրեմլի կայքում:
«Այդ մասին խոսելը դեռ վաղ է: Առջևում ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք է սպասվում: Եվ աշխարհում իրադարձությունների նման արագ զարգացման պայմաններում դժվար է կանխատեսումներ անելը: Հավատացեք, այժմ ես ունեմ՝ ինչով զբաղվել այն կարգավիճակում, որում գտնվում եմ»,- ասել է Պուտինն ի պատասխան հարցին, թե մտածել է նա՝ ինչ է անելու 2024 թվականից հետո, և մտադիր է արդյոք հեռանալ քաղաքականությունից:
ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվել էին 2018 թվականի մարտի 18-ին: Պուտինը հաղթել էր՝ հավաքելով 76,69% ձայն: Սա նրա նախագահական 4-րդ ժամկետն է, նրա լիազորությունները կավարտվեն 2024 թվականին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց