Զգույշ եղիր սպառնալիքներ հնչեցնելիս. Թրամփը նախազգուշացնում է Իրանին
ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփն Իրանի կառավարությանը խորհուրդ է տվել զգույշ լինել և սպառնալիքներ չհնչեցնել, այլապես, ԱՄՆ առաջնորդի խոսքով, դրանք կարող են իրենց դեմ դուրս գալ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել էր, որ կիրակի օրվանից սկսած Թեհրանը կսկսի ուրանի հարստացումն իր ուզած մակարդակով իրականացնել:
«Իրանը հերթական սպառնալիքն է հնչեցնում: Այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարում է, թե իրենք կարող են անհրաժեշտ քանակությամբ և որքան ցանկանան ուրան հարստացնել ու հատել 3,67%-ի շեմը: Խորհուրդ կտամ զգույշ լինել սպառնալիքներ հնչեցնելիս, Իրան: Դրանք կարող են այնպես շրջվել Ձեր դեմ, ինչպես երբեք»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի որոշ կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց