Պուտինն Իտալիա կատարելիք այցի շրջանակում «զուտ ընկերական» հանդիպում կունենա Բեռլուսկոնիի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ հուլիսի 4-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմ կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի Իտալիայի նախարարների խորհրդի նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Սա, բնականաբար, զուտ ընկերական հանդիպում է: Նրանք մշտապես կապ են պահպանում, հեռախոսազրույցներ են ունենում, Բեռլուսկոնին հաճախ Ռուսաստան է գալիս: Սա ընկերական, ոչ պաշտոնական շփման շարունակությունը կլինի»,- պարզաբանել է Ուշակովը:
Նշվում է, որ այս հանդիպումը Պուտինի այցի շրջանակում վերջինը կլինի, որից հետո ՌԴ նախագահը Մոսկվա կվերադառնա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիա կատարելիք մեկօրյա այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդունելության կարժանանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ: Հանդիպումներ են նախատեսվում նաև Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի և երկրի նախագահ Սերջո Մատտարելլայի հետ: Սա ՌԴ նախագահի՝ 2015թ.-ից ի վեր առաջին այցն է Իտալիա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց