Անգլիայում 306 000 դոլարով մեքենայի պետհամարանիշ է վաճառվել
Անգլիայում ավտոմեքենայի՝ աճուրդի հանված պետհամարանիշը վաճառվել է շուրջ 306 000 դոլարով՝ դառնալով Միացյալ Թագավորությունում երբևէ վաճառված ամենաթանկ պետհամարանիշերից մեկը:
Ինչպես գրում է Daily Express պարբերականը, AJ1 գրությունը կրող պետհամարանիշն առաջին անգամ օգտագործվել է 1907թ.-ին՝ Հյուսիսային Յորքշիր կոմսության ոստիկանության գունդստաբլ Ռոբերտ Բոույերի կողմից:
Պատմական պետհամարանիշը մոտ մեկ դար շարունակել է օգտագործվել կոմսության ոստիկանության կողմից, այնուհետև այն վաճառելու որոշում է կայացվել:
Հաղորդվում է, որ աճուրդից ստացված գումարը կուղղվի ոստիկանության կողմից կազմակերպված երկու ծրագրերի: Առաջինը Հյուսիսային Յորքշիրի ոստիկանության գլխամասի բակում գտնվող հիշատակի այգու պահպանում է, երկրորդը՝ ճանապարհային անվտանգությունը:
Պետհամարանիշի գնորդի անունը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ աճուրդի ժամանակ այն մեծ ուշադրության է արժանացել հավանական գնորդների շրջանում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց