Amazon-ը սկսել է փոքր տնակներ վաճառել, որոնք առաքվում են անվճար
Առցանց վաճառքի ոլորտի հսկա Amazon ընկերությունն այժմ իր հաճախորդներին տնակներ է առաջարկում, հաղորդում է Fox News հեռուտաընկերությունը: Նշվում է, որ կայքում վաճառվող փոքր տնակների գինը հիմնականում չի գերազանցում 20 000 դոլարը, բացի այդ՝ կայքն այն անվճար առաքում է գնորդներին:
Lillevilla Allwood անունով փոքրիկ տնակը, օրինակ, 18800 դոլար արժե: Վաճառքի հայտարարության մեջ ասվում է, որ այն բավականաչափ մեծ է որպես ամառանոց, գրասենյակ կամ անգամ մանրածախ առևտրի սրահ ծառայելու համար: Տնակն առաքվում է ցուցումների հետ միասին, որին հետևելով կարելի է 2-3 օրում հավաքել այն:
Հայտնի է, որ Amazon-ից առաջ կատալոգի միջոցով տներ է վաճառել նաև Sears ընկերությունը, որը ժամանակին ԱՄՆ-ում մանրածախ առևտրի խոշորագույն ընկերությունն էր: Գնորդներին առաքվում էին տնակը պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներն ու ցուցումների թերթիկը, և այդ կերպ ընկերությանը հաջողվել էր 70,000-75,000 տնակ վաճառել:
Նշենք, որ վերջին տարիներին փոքր տնակները մեծ ժողովրդականություն են վայելում: Անցած տարի ԱՄՆ Տուն կառուցողների ազգային ասոցիացիայի հարցման արդյունքում պարզ էր դարձել, որ հարցվածների 53%-ն անհրաժեշտության դեպքում կդիտարկի փոքրիկ տնակ գնելու հնարավորությունը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց