Մերկելի կուսակիցը պատմել է նրա ինքնազգացողության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը լավ է, նրա առողջական վիճակը կայուն է, հավաստիացրել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրեթ Քրամփ-Քարենբաուերը Bild թերթի հարցազրույցում։
«Մենք մշտապես հեռախոսակապ ենք ունեցել այս օրերին, նա լավ է զգում»,- ասել է ՔԴՄ ղեկավարը։ Քրամփ-Քարենբաուերը կարծում է, որ կանցլերի առողջության հանդեպ մեծ ուշադրությունը պայմանավորված է «կարեւոր դերով», որը միջազգային քաղաքականությունում խաղում է Մերկելը։ «Նրան հատկապես են հետեւում»,- ասել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հունիսի 18-ին կանցլերն ընդունում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ հանկարծ ազգային օրհներգերի կատարման ժամանակ սկսեց ուժեղ դողալ։ Դրանից հետո Մերկելը եւ Զելենսկին ուղեւորվեցին բանակցելու եւ մամուլին ներկայացան մեկուկես ժամ հետո։ Կանցլերն ասաց, որ «առնվազն երեք բաժակ ջուր» է խմել, ինչից հետո թուլությունն անցել է։ Հունիսի 27-ին կառավարության ղեկավարը նման բան է ունեցել, դա տեղի է ունեցել Գերմանիայի նախագահի մոտ ընդունելության ժամանակ։
Bild թերթը, հղում կատարելով արեւմտյան հատուկ ծառայությունների աղբյուրներին, ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մերկելի ցնցումները կապված են «նյարդային խախտումների» հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց