«Պետական գաղտնիք է». Կրեմլում հրաժարվել են բացահայտել 14 նավաստիների մահվան հանգամանքները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում երկրի ռազմածովային նավատորմին պատկանող և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված սարքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նավաստիների զոհվելու ողբերգական դեպքին, ասել է, որ կատարվածի մանրամասները միանգամայն գաղտնի տվյալներ են և չեն կարող հրապարակվել:
Ինչպես նշում է tass.ru-ն, Պեսկովի խոսքով՝ ջրասուզորդ նավաստիների զոհվելու հետ կապված տեղեկության մի մասը պետական գաղտնիք է, որը հրապարակման ենթակա չէ:
Բացի այդ, նախագահի խոսնակը հրաժարվել է պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի ստորջրյա սարքում կամ սուզանավում են գտնվել նավաստիները:
Պեսկովը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ տիրապետում է տեղեկությանը: Նա նաև նշել է, որ գերագույն գլխավոր հրամանատարին անմիջապես հաղորդվել է կատարվածի մասին:
Սարքը, որում հրդեհ է բռնկվել, գիտահետազոտական է եղել: Նավաստիների մահվան պատճառ է դարձել այրվող նյութերից թունավորումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց