Պակիստանում անհայտ անձը հրաձգություն է սկսել օդանավակայանում, կան զոհեր
Անհայտ տղամարդը չորեքշաբթի կրակ է բացել պակիստանյան Լահորա (Փենջաբի նահանգ) քաղաքի միջազգային օդանավակայանում՝ մահացու վիրավորելով երկու մարդու, տեղեկացնում է նահանգի ոստիկանությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Իրավապահների տեղեկությամբ՝ հանցագործին հաջողվել է վնասազերծել եւ հասցնել ոստիկանական բաժին՝ հարցաքննության։ Օդանավակայանի մոտ այդ ընթացքում տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ։ Ավտոմեքենաների մուտքն օդանավակայան անվտանգության նկատառումներով ժամանակավորապես արգելված է։
Ընդհանուր առմամբ, հրաձգության ժամանակ տուժել է երեք մարդ, երկուսը հետո մահացել է։ Միջադեպը խուճապ է առաջացրել օդանավակայանի այցելուների շրջանում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց