ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ առանձին երկրներում «գունավոր հեղափոխություններ» է նախապատրաստում. Ռաշիդ Նուրգալիեւ
ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ առանձին երկրներում «գունավոր հեղափոխություններ» է նախապատրաստում: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը:
«Ցանկանում եմ նշել, որ երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մշտապես հակառուսական բաղադրիչ է ունեցել: Դա գործնականում բազմիցս հաստատվել է: ՆԱՏՕ-ի նպատակը ՀԱՊԿ գործընկերների միջեւ երկպառակտություն սերմանելն է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությանը:
«Մենք քննարկելու շատ հարցեր ունենք: Դա եւ՛ ահաբեկչական սպառնալիքի մակարդակն է, եւ՛ անօրինական միգրացիան, եւ՛ ահաբեկչության դեմ պայքարը: Ընդ որում, ինչպես էլ դասավորվեն Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները, պետք է հիշել, որ ՆԱՏՕ-ի հետ հակասությունները սկզբունքային բնույթ են կրում: Մեզ համար գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում ՀԱՊԿ առանձին երկրներում Արեւմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներն իշխանության բերելու համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» միջոցով»,- նշել է Նուրգալիեւը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց