Իրաքը Թուրքիայի նկատմամբ նոր էմբարգո է կիրառում
Իրաքը Թուրքիայի նկատմամբ ներմուծման նոր արգելքներ (էմբարգո) է սահմանել։ 2019թ․ մայիսից Թուրքիային արգելվել էր Իրաք ներմուծել հավկիթ, իսկ հունիսից արգելք էր սահմանվել նաև խմիչքների ու պաղպաղակի ներմուծման վրա:
Հրապարակված վերջին տեղեկության համաձայն՝ այսուհետ Թուրքիան չի կարող Իրաք արտահանել նաև կերակրի աղ և մակարոնեղեն։
Որոշումն ընդունվել է Իրաքի նախարարների խորհրդի կողմից, ուժի մեջ կմտնի 60 օր անց և կգործի մեկ տարվա ընթացքում։
Թուրքական կողմը համոզված է, որ այդ որոշումը պայմանավորված է թուրք–իրաքյան քաղաքական լարված հարաբերություններով, ինչպես նաև՝ Իրաքում մակարոնեղենի նոր գործարանների հիմնումով։
Նշենք, որ ավելի վաղ Իրաքի իշխանությունների կայացրած նմանատիպ որոշումների արդյունքում Թուրքիային արդեն իսկ արգելվել էր Իրաք արտահանել շուրջ 944 անուն ապրանքատեսակ: Թուրքիան ակտիվորեն պայքարում էր այդ էմբարգոյի դադարեցման համար։
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց