Իտալացին ցորենի արտում տրակտորով «նկարել» է Վլադիմիր իշխանի պատկերը (լուսանկար)
Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, կտավի, ներկերի և վրձնի փոխարեն օգտագործելով տրակտոր ու մեծ դաշտը, ստեղծել է ռուսական պատմության ամենաառանցքային դեմքերից մեկի՝ Վլադիմիր Մեծի պատկերը:
Ինչպես նշում է ria.ru-ն, իտալացին ուշագրավ աշխատանքը ստեղծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտալիա և Վատիկան կայանալիք այցին ընդառաջ:
«Նախևառաջ երկուսին էլ միավորում է անունը: Բացի այդ, 2013թ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ առաջին հանդիպման ժամանակ Պուտինը նրան նվիրել էր Վլադիմիրի տիրամոր սրբապատկերը: Ես ցանկացա պատասխան սիրալիր քայլ անել, և նրան նվիրեցի Ռուսաստանում ամենաշատ երկրպագվող սրբերից մեկի՝ Վլադիմիր իշխանի պատկերը»,-ասել է Գամբարինը:
Ցորենի արտում 11 ժամվա ընթացքում ստեղծված 200 մետրանոց պատկերն ունի 24 000 քմ մակերես:
Հայտնի է, որ Վլադիմիր իշխանի օրոք տեղի է ունեցել Ռուսիայի քրիստոնեացումը։ Հետագայում իշխանը սրբացվել է:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց