Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամանոց շեմը. Զարիֆ
Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամանոց շեմը, քանի որ իսլամական հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մուահամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Tasnim-ը։
«Մենք արդեն հայտարարել ենք, որ եվրոպական միջոցները բավարար չեն եւ, ինչպես ասել է իսլամական հանրապետությունը, մենք կիրականացնենք պարտավորությունների կրճատման երկրորդ փուլը»,- ասել է Զարիֆը։
Նրա խոսքով՝ առաջին փուլն իրականացման շրջանում է, որը ներառում է ինչպես (հարստացված) ուրանի, այնպես էլ ծանր ջրի պաշարներ։
Նա նշեց, որ միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերը երեք անգամ պարտավորվել են համագործակցել Իրանի հետ նավթի վաճառքի, ակտիվների տեղափոխման եւ վերադարձի ոլորտում, ավելացնելով, որ նրանք դեռ չեն կատարել իրենց պարտավորությունները։
Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց