Զելենսկին դիմել է Ուկրաինայի վարչապետին՝ արտգործնախարարին պատժելու խնդրանքով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին՝ երկրի ԱԳ նախարար Պավել Կլիմկինին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, քանի որ վերջինս իր հետ չի համաձայնեցրել ՌԴ ԱԳՆ-ի հղած նոտայի պատասխանը, հայտնում է gordonua.com-ը՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, օրեր առաջ Ուկրաինայի նախագահը երկրի արտաքին գործերի նախարարությանը մեղադրել էր այն բանի համար, որ դիվանագիտական գերատեսչությունը Ռուսաստանում պահվող ուկրաինացի նավաստիների վերաբերյալ պատասխան նամակ է ուղարկել Ռուսաստանին և նույնիսկ հարկ չի համարել դրա բովանդակությունը քննարկել երկրի ղեկավարի հետ:
«Ես՝ Ուկրաինայի նախագահս, համացանցից եմ տեղեկանում մեր միջազգային քայլերի մասին: Ես խոսում եմ Ռուսաստանի Դաշնությունից մեր նավաստիների վերադարձի վերաբերյալ նամակի և ԱԳՆ-ի ուղարկած պատասխան նամակի մասին»,- վրդովվել էր նա:
«Ես իմ աչքով չեմ տեսել դա: Ես՝ Ուկրաինայի նախագահս, հիշեցնում եմ բոլորին, հատկապես՝ Պավել Կլիմկինին, որ անձամբ չեմ տեսել ՌԴ-ից ուղարկված նամակի պատասխան նամակը, քանի որ պարոն Կլիմկինը հարկ չի համարում նախագահի հետ նման հարցեր քննարկել: Եվ դրանք Ուկրաինայի ազգային անվտանգությանը և մեր քաղաքացիների կյանքին վերաբերող հարցեր են: Դա ցանկացած նախագահի առաջնահերթությունն է՝ անկախ այն բանից, դա դուր է գալիս որևէ մեկին, թե՝ ոչ»,- ասել էր երկրի ղեկավարը:
Նախագահը վրդովվել է, որ Կլիմկինը հայտնել Է Ուկրաինայի՝ որպես պետության դիրքորոշումը՝ առանց իր հետ խորհրդակցելու:
Շուտով Կլիմկինը պատասխանել էր Զելենսկուն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն լիազորություններ է ունեցել պատասխանելու ռուսական կողմի նամակին՝ առանց նախագահի հետ համաձայնեցնելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց