Իրկուտսկում ավելի քան 3000 տուն շարունակում է հեղեղված մնալ (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ավելի քան 3300 տուն, որտեղ բնակվում է մոտ 10 000 մարդ, շարունակում է հեղեղված մնալ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ վարարման հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 150 մարդ, տուժել՝ 744-ը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Իրկուտսկի մարզի հինգ շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է գործում:
«Հուլիսի 1-ի դրությամբ վեց շրջանների 55 բնակավայրերում շարունակում է հեղեղված մնալ 3296 տուն, որտեղ բնակվում է 9809 մարդ, նրանցից 2681-ը երեխա են»,-ասվում է հաղորդագրությունում:
Փրկարարների տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով վնասվել է մեքենաների երթևեկման համար նախատեսված 13 կամուրջ, ջրի տակ է անցել ավտոճանապարհների յոթ հատված, չորս բնակավայր շարունակում է աշխարհից կտրված մնալ:
Հեղեղված տեղանքներից տարհանվել է 2273 մարդ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց