Ռուսական նավը վերահսկողություն է սահմանել Սև ծով մտած ամերիկյան ականակրի նկատմամբ
Սևծովյան նավատորմի ուժերն սկսել են հետևել ամերիկյան «Քարնի» ականակիր նավին, երբ այն մտել է Սև ծովի ջրային տարածք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին: Ռազմանավի գործողությունները վերահսկելու է ռուսական «Սմետլիվի» հերթապահ նավը, ինչպես նաև էլեկտրոնային և տեխնիկական միջոցները:
«Մոնտրյոյի միջազգային կոնվենցիայի համաձայն, որը կարգավորում է թուրքական նեղուցներով անցումը ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի համար, Սև ծովում ամերիկյան ականակրի գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 21 օրը»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Կենտրոնի տվյալներով՝ «Քարնի» ականակիր նավը Սև ծով է մտել հունիսի 29-ին: ԱՄՆ Վեցերորդ նավատորմի կայքում առկա տեղեկության համաձայն՝ այն մասնակցելու է Sea Breeze 2019 ռազմածովային զորավարժություններին, որոնք մեկնարկելու են հուլիսի 1-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց