Ռուսաստանում մեկնարկել է Ս-500-ի արտադրությունը
Ռուսաստանում մեկնարկել է հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության նորագույն «Պրոմեթեյ» Ս-500 համակարգերի արտադրությունը, հայտարարել է «Ռոստեխի» գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեզ մոտ արդեն այսօր սկսել են արտադրել Ս-500-ը: Սա առավել ժամանակակից համալիր է (քան Ս-400-ը-խմբ.), ես չէի ցանկանա պատմել դրա մասին»,-ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
«Ռոստեխի» ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը դեռեւս չի վաճառելու նորագույն զենքը «անկախ առաջարկվող գնից»: Նա նաեւ նշել է, որ համալիրները կառուցվում են առաջին հերթին բանակի համար:
Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համալիրը դասվում է «երկիր-երկինք» զենիթահրթիռային համակարգերի նոր սերնդին: Այն իրենից ներկայացնում է հեռավոր գործողության ունիվերսալ համալիր հակահրթիռային պաշտպանության մեծ հնարավորություններով, որն ունակ է որսալ բալիստիկ հրթիռներ: Հեռանկարային համակարգն ունակ է խոցել ոչ միայն բալիստիկ, այլ նաեւ աէրոդինամիկ թիրախներ (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, այլ օդային թիրախներ), ինչպես նաեւ թեւավոր հրթիռներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց