Պուտինը գնահատել է Օսակայում 1 ժամ 20 րոպե տևած հանդիպումը Թրամփի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը, որը կայացել է Օսակայում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Լավ հանդիպում էր, շատ գործնական, մենք անդրադարձանք բոլոր հարցերին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», - Պուտինի խոսքը փոխանցում է РБК-ն:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ժամանակ քննարկվել է երկու երկրի տնտեսական հարաբերությունների հարցը: Առաջնորդներն արձանագրել են ամերիկյան բիզնեսի շահը, հաստատել են ձեռնարկատերերից կազմված կառույց ստեղծելու պատրաստակամությունը, որը կուսումնասիրի առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները: Պուտինը հավելել է, որ խորհրդակցությունն, ընդհանուր առմամբ, օգտակար էր:
Թրամփն ավելի վաղ Պուտինի հետ հանդիպումը հիանալի է անվանել, իսկ ՌԴ նախագահին՝ «հոյակապ տղա»: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է «երկու մեծ երկրների» միջև առևտրի հարցը:
Պուտինի և Թրամփի հանդիպումը Օսակայում տեղի է ունեցել հունիսի 28-ին: Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց