«Ռուսական C-400 համակարգերը կմատակարարվեն հուլիսի առաջին կեսին». Էրդողանը բացառել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայում ընթացող «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրմանն ու Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանման հավանականությանը:
Ինչպես նշում է dailysabah.com-ը, Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից տեղեկացել է, որ ռուս-թուրքական գործարքի հետևանքով Վաշինգտոնը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանի:
«Ես ևս չեմ կարծում, որ ռազմավարական երկու գործընկերների դեպքում նպատակահարմար է մեկը մյուսի նկատմամբ նման քայլերի ձեռնարկումը»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Նա հավելել է, որ ռուսական համակարգերը կմատակարարվեն հուլիսի առաջին կեսում: Էրդողանի խոսքով՝ դա չի խանգարի, որպեսզի Անկարան Վաշինգտոնից F-35 կործանիչներ ստանա:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց