Խաֆթարը սպառնում է հարձակվել Լիբիայում թուրքական օբյեկտների վրա
Լիբիական ազատ բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Խաֆթարը սպառնում է հարձակվել Լիբիայում թուրքական օբյեկտների վրա, հաղորդում է AFP-ը:
Նա Թուրքիային մեղադրում է իր հակառակորդներին աջակցելու մեջ:
Կառավարական ուժերն ավելի վաղ հայտարարել էին, որ անսպասելի մարտում ազատագրել են ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող Գարյան քաղաքը, որը տեղակայված է երկրի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի հարավ:
Խաֆթարը խոստացել է «կոշտ պատասխան» տալ: Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ մայրաքաղաքից դեպի հարավ 100 կմ հեռավորության վրա բախումների ժամանակ Խաֆթարի բանակի տասնյակ զինյալներ են սպանվել, եւ առնվազն 18 մարդ գերեվարվել է:
Ապրիլի 4-ին Խաֆթարը հրամայել էր հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ այն ահաբեկիչներից ազատագրելու համար: Տրիպոլիի իշխանամետ զինված խմբավորումները հայտարարել էին Խաֆթարի դեմ «Զայրույթի հրաբուխ» պատասխան օպերացիայի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկություններով՝ մարտերի ընթացքում զոհվել է 450 մարդ, ավելի քան 2100-ը վիրավոր է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց