Կիևում ադրբեջանցու պատկանող սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր (լուսանկարներ)
Լույս հունիսի 29-ին Կիևի Օբոլոնսկի թաղամասում մի խումբ տղամարդիկ զենքի կիրառմամբ կռիվ են արել «Կասպիյ» կոչվող սրճարանում, որի տերն ադրբեջանցի է:
Ինչպես հայտնում է minval.az-ը, մի քանի ժամ անց ոստիկանությունը հինգ կովկասցու է բերման ենթարկել:
Ականատեսների համաձայն՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ երկու տղամարդու միջև վեճ է սկսվել պարահրապարակում, որի ընթացքում կովկասյան արտաքինով մի երիտասարդ դանակ է հանել: Ներկաները նրան հատակին են գցել ու հետո փողոց հանել, սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել: Տասնհինգ րոպե անց նա մեքենայով սրճարան է վերադարձել կովկասյան արտաքինով չորս ընկերոջ հետ:
Նրանք բոլորով ներս են մտել, ու կռիվն ավելի թեժ ձևով է շարունակվել՝ այս անգամ գազային բալոնների և զենքի կիրառմամբ: Հարձակվողներից մեկն ատրճանակով կրակել է տղամարդու ոտքին, ինչից հետո նրանք մեքենայով փախուստի են դիմել:
Ոստիկանությունը նրանց հայտնաբերել է դեպքից մի քանի ժամ անց և ոստիկանական բաժանմունք տեղափոխել: Մեքենայում են գտնվել նաև երկու աղջիկ, որոնց մոտ թմրանյութ է հայտնաբերվել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց