Թրամփը Պուտինին հիանալի տղա է անվանել
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պետք է առեւտուր լինի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է Լենտա.ռու-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ շատ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Մենք սկսել ենք քննարկել առեւտուրը»,- նշել է Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինը արտասովոր մարդ է եւ հիանալի տղա, իսկ նրանց հանդիպումը հոյակապ էր։
Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ Պուտինն ու Թրամփը հետաքրքրություն են ցուցաբերել երկրների միջեւ խնդիրների լուծմանը։ Նրա խոսքով՝ նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Իրանում, Ուկրաինայում, խոսել են տարածաշրջանային խնդիրների եւ միջազգային առեւտրի մասին։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հարցրել է ուկրաինացի ծովայինների մասին։
Պուտինի եւ Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին ճապոնական Օսակայում, G20-ի գագաթաժողովի շրջանակում։ Զրույցը տեւել է մոտ մեկուկես ժամ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց