Սաակաշվիլիի կուսակցությանը թույլատրել են մասնակցել Ռադայի ընտրություններին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին:
«Մենք հաղթեցինք, շահեցինք դատն ու կգնանք ընտրությունների»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը և բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ: Հանձնաժողովում ասել են, որ կուսակցության համագումարն անցկացվել է կանոնադրության խախտմամբ: Միջոցառումն անցկացվել է մայիսի 8-ին և 10-ին, և ԿԸՀ ներկայացուցիչների կարծիքով՝ քաղաքական ուժի անդամները չեն կարողացել այդ ժամանակ քննարկել իրենց մասնակցությունն ընտրություններին, քանի որ ընտրությունների ամսաթիվը նշանակվել է միայն մայիսի 21-ին: Սաակաշվիլին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել ԿԸՀ որոշումը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց