Զելենսկին ցույց է տվել Ուկրաինայի սահմանադրության կոմիքսային տարբերակը (լուսանկար)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Facebook-ի էջում հրապարակել է Ուկրաինայի Սահմանադրության կոմիքսային տարբերակի սևագիրը:
Զելենսկին հայտնել է, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Основы» հրատարակչությունը: Սահմանադրության կոմիքսային տարբերակը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար: Նկարների միջոցով երեխաներին ցույց կտան Ուկրաինայի քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները:
Lenta պարբերականի փոխանցմամբ՝ ավելի վաղ Զելենսկին ուկրաինացիներին շնորհավորել էր Սահմանադրության օրվա առթիվ և բոլորին կոչ էր արել մասնակցել ֆլեշմոբի՝ կարճ տեսանյութ նկարահանել՝ պատմելով Ուկրաինայի սահմանադրության իրենց սիրելի հոդվածի մասին:
Ինքը՝ նախագահը, ընտրել էր Սահմանադրության երրորդ հոդվածը, համաձայն որի` «Մարդը, նրա կյանքը և առողջությունը, պատիվը և արժանապատվությունը, անձեռնմխելիությունը և անվտանգությունն Ուկրաինայում ճանաչվում են ամենաբարձր սոցիալական արժեք»:
Զելենսկին նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի պատգամավորները չեն կարող մասնակցել ակցիային, քանի որ բոլորն էլ գիտեն, որ նրանց սիրելի հոդվածը 80-րդն է՝ անձեռնմխելիության մասին:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց