Թուրքիան տեղափոխում է ռազմական տեխնիկան դեպի Սիրիայի սահման
Թուրքիան տեղափոխում է հատուկ նշանակության զորքեր եւ ռազմական տեխնիկա դեպի Սիրիայի հետ սահման, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի դիրքերի ուղղությամբ, որոնցում տեղի է ունեցել Իդլիբի դիտակետի ուղղությամբ հրաձգությունը, որի հետեւանքով զոհվել էր մեկ, վիրավորվել երեք զինծառայող: Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ հրաձգությունը կատարվել էր սիրիական իշխանության հսկողության ներքո գտնվող տարածքից եւ կանխամտածված էր:
Գործակալության տվյալներով՝ զրահապատ տեխնիկան եւ հատուկջոկատայինները ժամանել են սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլա եւ Քիրիքհան շրջաններ
Հինգշաբթի երեկոյան Ռեյտեր գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հայտարարել էր, որ ռուսական կցորդին կանչել էին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ Իդլիբում թուրքական դիտակետի վրա հարձակման առնչությամբ: Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը:
Ռուսաստանն ու Թուրքիան, Իրանի հետ մեկտեղ Սիրիայում հրադադարի երաշխավորներն են, որտեղ 2011 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց