Թրամփն ու Էրդողանը կքննարկեն Թուրքիայի կողմից Ս-400 համարգերի ձեռքբերումը
Շաբաթ Օսակայում Մեծ Քսանի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն նաեւ Անկարայի ծրագրերը Ռուսաստանի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու մասին, որին դեմ է Վաշինգտոնը: Այդ մասին ուրբաթ հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի ապարատի ղեկավար Մարկ Շորթին:
Առաջին հաղորդագրությունները ՌԴ-ի եւ Թուրքիայի բանակցությունների մասին Ս-400 համակարգերը մատակարարելու վերաբերյալ շրջանառվել են 2016 թվականի նոյեմբերին: Պայմանագիրը կնքելու փաստը հաստատվել էր 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, երբ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Ս-400-ի տեղակայումը կարող է մեկնարկել 2019 թվականի հոկտեմբերին: ԱՄՆ-ը ակտիվ միջոցներ են գործադրում այդ գործարքը թույլ չտալու ուղղությամբ: Վաշինգտոնը նախազգուշացրել է Անկարային, որ Ս-400-ը ձեռքբերելու դեպքում ԱՄՆ-ը կարող է մերժել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցում:
Ուրբաթ Օսակայում ավարտվել են G20-ի երկօրյա գագաթնաժողովի առաջին օրվա միջոցառումները: Շաբաթ պետությունների առաջնորդները երկու ավարտական հանդիպումներ կունենան, որոնց արդյունքում պետք է կատարեն համատեղ հայտարարություն գագաթնաժողովն ամփոփելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց