Թբիլիսիում զանգվածային ցույցերի անցկացման պատճառ դարձած ռուս պատգամավորը մտադիր է կրկին այցելել Վրաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի այցը Թբիլիսի հակառուսական բողոքներ էր հրահրել Վրաստանում, մտադիր է կրկին այնտեղ մեկնել, գրում է lenta.ru-ն:
Նա հայտնել է, որ ցանկանում է աշնանն իր երեխաների հետ ուխտագնացության մեկնել Վրաստան, «քանի որ մենք չունենք Վրաստանի պես մեկ ուրիշ վայր»:
«Ես շատ եմ ցանկանում այցելել, ես այնտեղ անձնական ծրագրեր ունեմ»,- հայտնել է պատգամավորը:
Ավելի վաղ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանի միջադեպից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերը նախապես պլանավորված են եղել: Խորհրդարանականը հայտարարել էր, որ իր գործընկերների հետ միասին ականատես է եղել «մարդկանց, որոնք դուրս են եկել Ռուսաստանի, երկրի նախագահի դեմ նախապես պատրաստված պաստառներով»:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին: Երկու մարդ զրկվել է աչքից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց