Իրանը զգուշացրել է Եվրաեռյակին. Թեհրանի հաջորդ քայլերը վճռական կլինեն
Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ առեւտրային մեխանիզմը (INSTEX) պետք է համապատասխանի Իրանի պահանջմունքներին, հակառակ դեպքում Թեհրանի հաջորդ քայլերն ավելի վճռական կլինեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է Mehr-ը:
«ԵՄ ֆինանսական մեխանիզմի ներդրումը հետաձգվել էր պարտավորությունների բացակայության պատճառով,- ասել է նա: - Այն բանից հետո, երբ Իրանը վերջնագիր ներկայացրեց հունվարին միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրներին, նրանք որոշ քայլեր ձեռնարկեցին INSTEX-ի ներդրումն արագացնելու համար, բայց այդ քայլերն անբավարար են, որովհետեւ մեզ համար կարեւոր են դրա կատարման եղանակն ու ժամկետները»:
Խոսելով Վիեննայում համաձայնագիրը ստորագրած երկրների ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին՝ Մուսավին նշել է, որ Իրանը ցանկանում է, որպեսզի եվրոպական երկրները գործնական քայլեր ձեռնարկեն եւ իրենց պարտավորությունները կատարեն: Միջուկային համաձայնագրին վերաբերող Իրանի հաջորդ քայլերը գործնականում կախված են եվրոպական երկրների միջոցառումներից, ընդգծել է Մուսավին:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց