«Վատագույնը դեռ առջևում է». Իսպանիայում մոլեգնում են վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույն անտառային հրդեհները (լուսանկարներ)
Իսպանիայի տարբեր հատվածներին պատուհասել են վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշոր անտառային հրդեհները, ինչը պայմանավորված է սաստիկ շոգ եղանակով: Օդերևութաբանները կանխատեսում են, որ վատագայունը դեռ առջևում է, քանի որ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +44 աստիճան:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ավելի քան 500 հրշեջ և զինվորական փորձում են վերհսկողության տակ առնել կատալոնական Տարագոնա նահանգի անտառներում բռնկված և արդեն 5500 հա մակերեսով տարածք այրած հրդեհը:
Վտանգի գոտում գտնվող բնակիչներն արդեն տարհանվել են, հինգ խոշոր ճանապարհ շարունակում է փակ մնալ: Առավել շատ են տուժել ոչխարաբուծությամբ զբաղվող բնակիչները: Հայտնի է, որ հրդեհի պատճառով սատկել են հարյուրավոր ոչխարներ:
«Վերջին 20 տարում նման անտառային հրդեհներ չէին եղել: Կրակը կարող է կլանել 20 000 հա մակերեսով տարածք: Ցանկացած անզգույշ քայլ կարող է աղետի հանգեցնել»,-ասել է ներքին գործերի նախարարը:
Կրակի տարածման դեմ պայքարում է ոչ միայն 350 հրշեջ և 220 զինծառայող, այլև ներգրավված են օդանավեր, ուղղաթիռներ, տրակտորներ և այլ ծանր տեխնիկա:
Նշվում է, որ նույնպիսի իրավիճակ է նաև Ֆրանսիայի հարավում, որտեղ տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել:
Հայտնի է, որ եվրոպական քաղաքներն այնտեղ հաստատված և որոշ վայրերում բոլոր ժամանակների ջերմաստիճանային ռեկորդներ գրանցած սաստիկ տապի պատճառով բացառիկ քայլերի են դիմում շոգի ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար:
Սահարայից ներթափանցող օդային տաք հոսանքների հետևանքով Գերմանիայում՝ Լեհաստանի սահմանին մոտ, ջերմաստիճանը հասել է +40 աստիճանի, ինչի հետևանքով ճանապարհների մակերեսը սկսել է հալչել:
Ֆրանսիայի որոշ հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է +45 աստիճանի, փակվել են դպրոցները, հին մեքենաներին արգելվել է փողոց դուրս գալ:
Նույնպիսի իրավիճակ է նաև հարևան Իտալիայում և Իսպանիայում:
Մինչդեռ Լեհաստանում հունիս ամսվա ընթացքում 90 մարդ է խեղդվել՝ փորձելով զովանալ գետերում և լճերում: Լիտվայում նույն հանգամանքներում խեղդվել է 27 մարդ:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց