Օդերեւութաբանները տեղեկացրել են, որ G20 գագաթաժողովի անցկացման վայրում թայֆուն է սպասվում
Ներկա սեզոնում երրորդ թայֆունը հինգշաբթի ձեւավորվել է Մուրոտո թերակղզու շրջանում, ճապոնական Սիկոկու կղզում, եւ շարժվել է դեպի երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին կայանալու է Քսանյակի երկօրյա գագաթաժողովը։ Ինչպես տեղեկացրել է ազգային օդերեւութաբանական վարչությունը, ուրբաթ թայֆունը կանցնի այդ քաղաքի կողքով եւ կմոտենա Տոկիոյին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Արդյունքում, նախազգուշացրել է գերատեսչությունը, Հոնսյու կղզու ընդարձակ շրջանը կարող է վերածվել չափազանց ինտենսիվ հորդառատ անձրեւների գոտու, որոնք կարող են առաջ բերել հեղեղումներ եւ սողանքներ։ Արդեն հինգշաբթի Սիկոկու կղզու որոշ շրջաններում մեկ օրում մինչեւ 240 միլիմետր տեղումներ են եկել։ Հարավարեւմտյան Կյուսյու կղզում քամու արագությունը գերազանցում է վայրկյանում 27 մետրը։
Թայֆունը կարող է խնդիրներ ստեղծել «քսանյակի» գագաթաժողովի անցկացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի տեղաշարժի։ Ճապոնիայի կառավարությունում այս հինգշաբթի ստեղծվել է ճգնաժամային շտաբ, որը մշակում է միջոցներ արտակարգ իրավիճակների համար։
2018 թվականի սեպտեմբերին թայֆունի պատճառով առաջ եկած հորդառատ անձրեւները հեղեղեցին Օսակայի մոտ գտնվող միջազգային Կանսայ օդանավակայանը, որտեղ հինգշաբթի օրվա ընթացքում վայրէջք են կատարել աշխարհի առաջատար երկրների՝ գագաթաժողովին մասնակցող ղեկավարների ինքնաթիռները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց